12/05/2026
📌Մայիսի 12-ը Մաթեմատիկայում կանանց միջազգային օրն է։ Այդ առիթով զրուցել ենք Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Նատալի Մուրադյանի հետ, ում պատմությունը վառ օրինակ է, թե ինչպես գիտելիքը, աշխատասիրությունն ու համառությունը կարող են բացել համաշխարհային հնարավորությունների դռներ։
«Երբ տեսնում ես այլ աղջիկների, ովքեր հաջողում են, հասկանում ես, որ քո հավակնություններն իրական են»,-վստահ է Նատալին։
🌎Ֆիզմաթից մինչև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և աշխատանք տեխնոլոգիական ոլորտում. Նատալիի հետ զրուցել ենք STEM ոլորտում աղջիկների ներգրավվածության, դժվարությունների հաղթահարման, մոտիվացիայի և համայնքի կարևորության մասին։
🔗Կարդացեք ամբողջական հարցազրույցը մեր կայքում՝ https://physmathfriends.am/news/natalie-muradyan1/
-------------------
📌May 12 marks the International Day of Women in Mathematics. On this occasion, we spoke with PhysMath School alumna Natalie Muradyan, whose journey is a compelling example of how knowledge, dedication, and perseverance can open doors to global opportunities.
“When you see other girls succeeding, you realize that your own ambitions are achievable,” says Natalie.
🌎From PhysMath School to the Massachusetts Institute of Technology (MIT) and a career in technology, Natalie reflects on girls’ participation in STEM, overcoming challenges, motivation, and the importance of community.
🔗Read the full interview on our website: https://physmathfriends.am/en/news/natalie-muradyan2/
04/05/2026
📣 HaySTEM Yerevan 2026 ամառային ճամբարի գրանցումը բաց է
🎓 EduHub կրթական հիմնադրամը Ֆիզմաթ դպրոցի հետ համատեղ կազմակերպում է Yerevan 2026 ամառային ճամբարը։
👩🏫 Ճամբարը նախատեսված է 5–12-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով, STEM ոլորտներով և արհեստական բանականությամբ։
🧠 Ծրագրում ներառված են՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ծրագրավորման հիմունքներ, AI գործիքների կիրառություն, նախագծերի մշակում, թիմային աշխատանք և գաղափարների ներկայացում։
📍 Վայրը՝ Ֆիզմաթ դպրոց
📅 Ամսաթվերը՝ Օգոստոսի 10–16
⏰ Ժամերը՝ 10:00–14:00
🗓 Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 30
🏅 Բարեհաջող մասնակցություն ցուցաբերած աշակերտները կստանան միջազգային հավաստագրեր։
🔗 Մանրամասների և գրանցվելու համար անցեք մեկնաբանությունների հղումով
📞 +374 91 25413
23/04/2026
💡ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ💡
📍Ընդունելություն Երևանի Ա. Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական (Ֆիզմաթ) հատուկ դպրոցի Արմաթն օդում (ԱԹՍ) աշխատանոցում։
📅Դասընթացները տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին, ժամը 14։30֊ին։ Տևողությունը՝ 2 ժամ:
⚠️Տեղերը խիստ սահմանափակ են։
👉Դիմելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfkd28mqfNP_NWo9TBtK-mUfXhPESOaF2pJVFXgxKfWPQGy8g/viewform
19/04/2026
🤖Ֆիզմաթում մեկնարկել է Ռոբոտաշինության հանրապետական 2-րդ օլիմպիադան։
13/04/2026
📣ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
📌Հայտնի են «Պատանի մաթեմատիկոս» օլիմպիադայի արդյունքները, ըստ որի ունենք հետևյալ պատկերը՝
🔹I կարգ՝ 3 աշակերտ
🔹II կարգ՝ 7 աշակերտ
🔹III կարգ՝ 12 աշակերտ
✅Եվս 11 աշակերտ արժանացել է գովասանագրի։
‼️Հիշեցնենք, որ 11 միավոր և ավելի ստացած մասնակիցները հուլիսի առաջին տասնօրյակում կհրավիրվեն մասնակցելու ամառային ճամբարի՝ Ֆիզմաթում։
🔗Օլիմպիադայի արդյունքները հասանելի են Olymp.am կայքում։
«Պատանի մաթեմատիկոս» օլիմպիադային մասնակցել է ընդհանուր թվով 114 աշակերտ, որից 61-ը՝ 6-րդ դասարանի, իսկ 53-ը՝ 5-րդ դասարանի: Օլիմպիադան անցկացվում է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ։
#ՊատանիՄաթեմատիկոս #Ֆիզմաթ #Օլիմպիադա
08/04/2026
Մնաց 2 օր։⏳
Սիրելի՛ 1-12-րդ աշակերտներ,
Շտապե՛ք մուտք գործել koreez.am կայք, գրանցվել և մասնակցել Koreez-Telcell-PhysMath մաթեմատիկական մրցույթին։💙
👇
https://m.facebook.com/story.php?story_fbid=1271327278441439&id=100066925376504
Koreez.am
.am
01/04/2026
📣 HaySTEM Yerevan 2026 ամառային ճամբարի գրանցումը բաց է
🎓 EduHub կրթական հիմնադրամը Ֆիզմաթ դպրոցի հետ համատեղ կազմակերպում է Yerevan 2026 ամառային ճամբարը։
👩🏫 Ճամբարը նախատեսված է 5–12-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով, STEM ոլորտներով և արհեստական բանականությամբ։
🧠 Ծրագրում ներառված են՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ծրագրավորման հիմունքներ, AI գործիքների կիրառություն, նախագծերի մշակում, թիմային աշխատանք և գաղափարների ներկայացում։
📍 Վայրը՝ Ֆիզմաթ դպրոց
📅 Ամսաթվերը՝ հունիսի 22–28
⏰ Ժամերը՝ 10:00–14:00
🗓 Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 30
🏅 Բարեհաջող մասնակցություն ցուցաբերած աշակերտները կստանան միջազգային հավաստագրեր։
🔗 Մանրամասների և գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/Wz2KpkTk2zoaGiQb7
📞 +374 91 25413
25/03/2026
💬«Օլիմպիադաները ստեղծում են առողջ մրցակցություն»,-ասում է 17-ամյա ֆիզմաթցի Վահան Աբրահամյանը, որը վերջերս է բրոնզե մեդալ նվաճել Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում։
📌Կարդացե՛ք Վահանի հետ մեր ամբողջական հարցազրույցն այստեղ՝ https://physmathfriends.am/news/vahan-abrahamyan/
--------
💬“Olympiads foster healthy competition,” says 17-year-old PhysMath student Vahan Abrahamyan, who recently won a bronze medal at the Zhautykov International Olympiad.
📌Read the full interview with Vahan here: https://physmathfriends.am/en/news/vahan-abrahamyan2/
18/03/2026
📢 Սիրելի աշակերտներ, հիշեցնում ենք, որ «Պատանի մաթեմատիկոս» օլիմպիադան տեղի կունենա մարտի 27-ին, ժամը 11։00-ին։
📝 Նախապես գրանցվելու կարիք չկա, սակայն խնդրում ենք ներկայանալ 15 րոպե շուտ։
Նշենք, որ օլիմպիադային կարող են մասնակցել 2025-2026 ուստարվա մաթեմատիկա առարկայի մարզային փուլում 9 և ավելի միավոր հավաքած աշակերտները։
🔗 Տե՛ս ցուցակը՝
https://olymp.am/.../file/Ard-All-Math-5-6das-MP2026-1.pdf
Սիրելի սովորողներ,
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը 2025-2026 ուստարվա դպրոցականների՝ մաթեմատիկա առարկայի մարզային փուլին մասնակցած 5-6-րդ դասարանների աշակերտների համար մարտի 27-ին կազմակերպում է «Պատանի մաթեմատիկոս» օլիմպիադան:
Օլիմպիադային կարող են մասնակցել մարզային փուլում 9 և ավելի միավոր հավաքած աշակերտները: Տե՛ս ցուցակը՝https://olymp.am/sites/default/file/Ard-All-Math-5-6das-MP2026-1.pdf
Օլիմպիադայում լավագույն արդյունքներ գրանցած աշակերտների հետ ամառային և աշնանային արձակուրդների ժամանակ ֆիզմաթ դպրոցում կկազմակերպվեն 5-օրյա առկա պարապմունքներ:
Օլիմպիադայի սկիզբը՝ ժամը 11:00:
#Ֆիզմաթ #Օլիմպիադա #Պատանիմաթեմատիկոս