17/03/2026
🗓️ Այսօր՝ մարտի 17-ին, Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ, Երևանում անցկացվեց «Հոնկոնգ 2026. ռազմավարական հնարավորություններ և գործարար գործընկերությունների զարգացում» խորագրով սեմինար։
Հոնկոնգը աշխարհի ամենաազատ տնտեսություններից մեկն է և առաջատար համաշխարհային առևտրային և ֆինանսական կենտրոն։
Հոնկոնգի հետ համագործակցության թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց հայկական ընկերությունների շրջանում։ HKTDC Մոսկվայի խորհրդատվական գրասենյակի նախագծի ղեկավար Քրիստինա Զեմսկովան ներկայացրեց տեղեկատվություն համաշխարհային B2B հնարավորությունների, միջազգային ցուցահանդեսներին և գործարար ծրագրերին մասնակցության, ինչպես նաև Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Invest Hong Kong-ի Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների գծով ավագ խորհրդատու Լեոնիդ Օրլովը կիսվեց Հոնկոնգում գործարար հնարավորությունների վերաբերյալ գործնական տեղեկատվությամբ և ներկայացրեց հայկական ընկերությունների ներկայության ասպեկտները Մեծ ծոցի տարածքում և Հարավարևելյան Ասիայում։
📍Սեմինարն անցավ ինտերակտիվ մթնոլորտում ՝ ապահովելով արդյունավետ քննարկումներ և հաստատելով գործարար համայնքի մեծ հետաքրքրությունը միջազգային համագործակցության զարգացման նկատմամբ։
06/03/2026