Armenian Language Saturday School, London Շաբաթօրեայ Հայկական Դպրոց, Լոնդոն

Armenian Language Saturday School, London Շաբաթօրեայ Հայկական Դպրոց, Լոնդոն

Share

🇦🇲 Learn, Embrace and Thrive with Armenian Saturday School! 🇦🇲

13/06/2026
Photos from Armenian Language Saturday School, London Շաբաթօրեայ Հայկական Դպրոց, Լոնդոն's post 25/04/2026

Լոնդոնի Շաբաթօրյա Հայկական դպրոցն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ բրիտանահայ համայնքի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված քայլարշավին։ Տնօրինությունը, վարչական, ուսուցչական, աշակերտական և ծնողական կազմը միասնականորեն իր հարգանքի տուրքը մատուցեց՝ ի հիշատակ իր նախնիների և անմեղ զոհերի։ Քայլարշավը խորհրդանշում է ոչ միայն անցյալի հիշողությունը, այլև ներկայի պատասխանատվությունը։ Յուրաքանչյուր քայլը դառնում է խոստում՝ շարունակել հիշել, կրթել նոր սերունդներին և պահպանել ազգային ինքնությունը։ Մասնակիցների ներկայությունը կարևոր ուղերձ է, որ պատմությունը չի մոռացվում, իսկ միասնականությունը կարող է վերածվել ուժի և արժանապատվության 🤝🇦🇲։

29/03/2026

Լոնդոնի Շաբաթօրյա Հայկական դպրոցում կայացավ Պահոց շրջանին նվիրված ձեռնարկը, որին աշակերտությունը ներկարացրեց հայոց Պահոց հարուստ ու բազմազան խոհանոցը։ Արժանապատիվ Տեր Նշան քահանան բացատրեց Պահքի խորհուրդը։ Աշակերտական խմբերը մեծ ոգեւորությամբ պատրաստեցին ազգային համեղ կերակուրներ՝ փոխինձ, Արցախի ժենգյալով հաց, չամչով փլավ , կլոր գաթա, պասուց տոլմա, ոսպով քուֆթա, էտչ եւ հյուրասիրեցին ներկաներին։ Ավագ դասարանը ներկայացրեց ծիրանի խորհուդը եւ հյուրասիրեց ծիրանաչիր։ Նախորդ դասին աշակերտների աճեցրած Զատկի խոտի խորհուրդն ու պատրաստման եղանակը եւս ներկայացվեց։ Տոնական մթնոլորտն ամբողջացավ թեմատիկ զանազան ձեռքի աշխատանքներով։ Ծնողների կողմից կազմակերպված համեղ ուտեստներով լեցուն Զատկական շուկան նույնպես անզուգական էր։ Դպրոցի տնօրինությունն ու վարչությունը բարձր է գնահատում իր ծնողական ,աշակետական եւ ուսուցչական կազմի նվիրվածությունն ու բարձր պատասխանատվությունը։

Photos from Armenian Language Saturday School, London Շաբաթօրեայ Հայկական Դպրոց, Լոնդոն's post 29/03/2026

Լոնդոնի Շաբաթօրյա Հայկական դպրոցում կայացավ Պահոց շրջանին նվիրված ձեռնարկը, որին աշակերտությունը ներկարացրեց հայոց Պահոց հարուստ ու բազմազան խոհանոցը։ Արժանապատիվ Տեր Նշան քահանան բացատրեց Պահքի խորհուրդը։ Աշակերտական խմբերը մեծ ոգեւորությամբ պատրաստեցին ազգային համեղ կերակուրներ՝ փոխինձ, Արցախի ժենգյալով հաց, չամչով փլավ , կլոր գաթա, պասուց տոլմա, ոսպով քուֆթա, էտչ եւ հյուրասիրեցին ներկաներին։ Ավագ դասարանը ներկայացրեց ծիրանի խորհուդը եւ հյուրասիրեց ծիրանաչիր։ Նախորդ դասին աշակերտների աճեցրած Զատկի խոտի խորհուրդն ու պատրաստման եղանակը եւս ներկայացվեց։ Տոնական մթնոլորտն ամբողջացավ թեմատիկ զանազան ձեռքի աշխատանքներով։ Ծնողների կողմից կազմակերպված համեղ ուտեստներով լեցուն Զատկական շուկան նույնպես անզուգական էր։ Դպրոցի տնօրինությունն ու վարչությունը բարձր է գնահատում իր ծնողական ,աշակետական եւ ուսուցչական կազմի նվիրվածությունն ու բարձր պատասխանատվությունը։

28/02/2026

Այսօր Լոնդոնի Շաբաթօրյա Հայկական դպրոցը նշեց Վարդանանց տոնը։ Ձեռնարկը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասում ավագ դասարանի աշակերտները հանդես եկան թարգմանություններով՝ հայերենից անգլերեն եւ անգլերենից հայերեն՝ ցուցաբերելով պատմական իրողությունների բովանդակային եւ լեզվական գերազանց իմացություն։ Երկրորդ մասը կրում էր ,, Մի կտավի պատմություն,, խորագիրը։ Հանճարեղ Գրիգոր Խանջյանի նույնքան հանճարեղ կտավը դարձավ աշակերտության մտովի հանգրվանը։ Ըստ սցենարի՝ աշակերտները, պտտելով ժամանակի անիվը, իրենց ուսուցիչների հետ կատարեցին զարմանահրաշ ճամփորդություն՝ հայտնվելով արվեստագետի արվեստանոցում։ Խանջյանի կտավի հերոսները կերպավորվեցին՝ Եղիշե պատմիչից մինչեւ Կոմիտաս վարդապետ, Վարդան Մամիկոնյանից մինչ Զորավար Անդրանիկ, Ղեւոնդ Երեցից մինչ Վարուժան, Չարենց, Սեւակ, Սարոյան եւ այլք։ Հանդիսատեսին փոխանցվեց հայ ժողովրդի պայքարի, հավատքի ոգին, հիշատակվեցին մերօրյա հերոսները։ Ձեռնարկն ամբողջացավ հայրենասիրական երգերի կատարումներով, արեւմտահայ դասարանի աշակերտ Օրսոն Գյուլվանեսյանը նվագեց Կոմիտասի ստեղծագործություններից։Ձեռնարկի պատասխանատուներ տիկ. Լուսինեն, տիկ. Թերեզան եւ տիկ. Քրիստինեն արժանացան տնօրինության եւ հանդիսատեսի բարձր գնահատանքին։ Տեր Նշան քահանան եզրափակեց միջոցառումը՝ եւս մեկ անգամ կարեւորելով Վարդանանց տոնը՝ իբրեւ ազգային - եկեղեցական տոն։

Want your school to be the top-listed School/college in London?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Twyford Crescent
London
W39PP

Opening Hours

9am - 12:30pm