14/06/2026
Դաշտահանդես
Գէորգ Թահթաեան Կիրակնօրեայ ազգային կրթօջախի ամենասպասված, ամենաուրախ և ամենատոնական օրերից մեկը, անկասկած, տարեկան Դաշտահանդեսն է, որը յուրաքանչյուր տարի նշվում է մեծ շուքով, ուրախությամբ և բարձր տրամադրությամբ։
Այս գեղեցիկ միջոցառումը յուրահատուկ է նրանով, որ ուսուցիչները կազմակերպում են բազմաթիվ հետաքրքիր խաղեր, շախմատի մրցաշարեր, դեմքի նկարչություն, վիճակախաղ, որոնց երեխաները մասնակցում են մեծ սիրով եւ ոգևորությամբ շահելով բազմաթիվ նվերներ։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ծնողական հանձնախումբը մեծ նվիրումով կազմակերպել էր իսկական տոնախմբություն։ Բարձր տրամադրություն ապահովող երաժշտությունը, համեղ խորովածը, բազմազան խորտիկներն ու թխվածքները միջոցառմանը հաղորդում էին առանձնահատուկ ջերմություն և հյուրընկալություն։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր ծնողական հանձնախմբին՝ իրենց մշտական հոգատարության, պարտաճանաչության և գեղեցիկ կազմակերպչական աշխատանքի համար։
Այս տարվա Դաշտահանդեսն առանձնահատուկ էր նաև մշակութային գեղեցիկ նախաձեռնությամբ։ Դպրոցը կազմակերպել էր մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանին նվիրված ցուցահանդես։ Երեխաները ընտրել էին Սարյանի իրենց սիրելի կտավներից մեկը և փորձել էին վերարտադրել այն սեփական պատկերացմամբ ու ստեղծագործական մոտեցմամբ։
Մրցույթի ավարտին ընտրվեցին լավագույն աշխատանքները. շնորհվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակներ։ Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, գրքերով և գեղեցիկ նվերներով, ինչը մեծ խանդավառություն ու ուրախություն պարգևեց բոլոր մասնակիցներին։
Ամփոփելով, մենք ապրեցինք հրաշալի, անմոռանալի և հագեցած օր՝ լի ժպիտներով, ուրախությամբ և միասնականության զգացումով։ Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրինությանը, ուսուցչական կազմին և ծնողական հանձնախմբին՝ այս գեղեցիկ տոնը կյանքի կոչելու և բոլորիս համար անմոռանալի հիշողություններ ստեղծելու համար։
31/05/2026
«Հայաստանն իմ աչքերով»․ 6-րդ դասարանի աշակերտների նախագծային աշխատանքների շնորհանդեսը
Մայիսի 31-ին Լոնդոնի Գ Թահթայան Կիրակնօրյա Ազգային վարժարանի 6-րդ դասարանի աշակերտներն, իրենց ուսուցչուհի Գայանե Հակոբյանի ղեկավարությամբ, կազմակերպեցին յուրօրինակ բաց դաս՝ «Հայաստանն իմ աչքերով» խորագրով։
Միջոցառմանը ներկա էին բարձր դասարանի աշակերտները, ծնողները, ինչպես նաև դպրոցի տնօրեն՝ Տիկին Ռուզաննա Թաթուլյանը։
Բաց դասը դարձավ գեղեցիկ հարթակ, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց իր անհատական նախագիծը՝ օգտագործելով նկարներ, պաստառներ, լուսանկարներ։
Նրանք անկեղծորեն կիսվեցին այն ամենով, ինչ տեսել, զգացել և ապրել էին՝ բացահայտելով իրենց սերը հայրենիքի հանդեպ։ Յուրաքանչյուր ներկայացում առանձնանում էր իր ինքնատիպությամբ, ստեղծագործ մոտեցմամբ և բովանդակային հարստությամբ։
Այս բաց դասը յուրահատուկ էր նաև իր ձևաչափով։ Նմանատիպ նախագծային ներկայացում մեր դպրոցում նախկինում չէր կազմակերպվել, և այն դարձավ նոր ու հետաքրքիր փորձ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։
Թեպետ երեխաները փոքր-ինչ հուզված էին, սակայն յուրաքանչյուրն իր ելույթով փայլեց և արժանացավ ներկաների ջերմ գնահատանքին։
Սրտանց շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի աշակերտներին՝ իրենց կատարած փայլուն աշխատանքի, ջանասիրության և հայրենասիրական ոգու համար։ Մաղթում ենք նրանց նորանոր հաջողություններ, ստեղծագործ ձեռքբերումներ և անմոռանալի բացահայտումներ իրենց հայրենիքի Հայաստանի մասին։
Սիրելի տիկին Գայանէ, շնորհակալություն այսքան հետաքրքիր և գեղեցիկ նախագծային աշխատանք կազմակերպելու համար։
17/05/2026
Մեր Գ Թահթայան Կիրակնօրյա Ազգային վարժարանում արդեն երկար տարիների գեղեցիկ ավանդույթ է դարձել մարզական օրը, որը յուրաքանչյուր տարի անհամբերությամբ սպասում են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները։ Ինչպես մեր բոլոր միջոցառումները, մարզական օրը ևս անցավ ջերմ, ուրախ և ոգևորիչ մթնոլորտում։
Այս տարվա մրցույթն առանձնահատուկ էր, քանի որ խաղերին մասնակցեցին ոչ միայն երեխաները, այլ նաև հայրիկներն ու մայրիկները։ Մայրիկների և հայրիկների միջև կազմակերպված մրցույթը մեծ հետաքրքրությամբ, խանդավառությամբ և ուրախությամբ ընդունվեց երեխաների կողմից՝ միջոցառմանը հաղորդելով ավելի մեծ աշխուժություն և ուրախություն։ Մրցույթում հաղթող ճանաչվեց մայրիկների թիմը՝ արժանանալով բոլորի ծափողջույններին և երեխաների ուրախ արձագանքներին։
Մրցում էին կարմիր 🟥կապույտ 🟦 և նարնջագույն🟧 թիմերը։ Թեժ ու հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց նարնջագույն թիմը։ Սակայն այս օրվա իրական հաղթողը միասնականությունն էր, ընկերասիրությունն ու ուրախությունը, որոնք միավորել էին բոլորին։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում մեր երեխաներին։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր ծնողներին և մասնակիցներին՝ իրենց ակտիվ մասնակցության և անմոռանալի օր պարգևելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր ուսուցիչներին, ովքեր, չխնայելով իրենց ուժն ու եռանդը, ամեն տարի սիրով և նվիրումով կազմակերպում են այս գեղեցիկ միջոցառումները մեր երեխաների համար։ Եվ, իհարկե, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Այիդա Եղեկյանին՝ այս հրաշալի միջոցառումը գեղեցիկ և կազմակերպված անցկացնելու համար։
10/05/2026
50 հարց Հայոց պատմութիւնից.
Մայիսի 10-ին տեղի ունեցաւ վարժարանի «Գիտելիքի մրցոյթը» չորրորդից իններորդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ։
Նիւթը Հայկական լեռնաշխարհի և Հայոց պատմութեան կարևորագոյն իրադարձութիւնների մասին էր։ Մեր աշակերտները ցուցադրեցին պահանջւած նիւթերի գիտելիքի բարձր մակարդակ։ Այդ յաջողությունը մեր ուսուցչուհիների, ծնողների և աշակերտների բարեխիղճ և պարտաճանաչ աշխատանքի արդիւնքն էր։ Շնորհաւորում ենք բոլորին։
05/05/2026
Մայիսի 3-ին Գեորգ Թաթաեան կիրակնօրյա ազգային վարժարանում տեղի ունեցավ հիշարժան և ոգեշնչող հանդիպում։ Մեզ հյուր էր ժամանել Հայաստանից ճանաչված դերասան Արամ Հովհաննիսյանը, ով իր ներկայությամբ և վարպետությամբ իսկապես փայլեց բեմում։
Հանդիպումը դարձավ ոչ միայն դիտողական, այլև ակտիվ ուսուցողական փորձառություն։ Պարոն Հովհաննիսյանը մեծ սիրով և նվիրվածությամբ ներգրավեց երեխաներին իր աշխատանքում՝ նրանց հնարավորություն տալով անմիջապես մասնակցել բեմական գործընթացին։ Նա ներկայացրեց «Կիկոսի մահը» ստեղծագործությունը՝ այն մատուցելով հումորով, կենդանությամբ և խորքային զգացողությամբ։
Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին եւ վայելեցին ընթացքը, նաեւ սովորեցին բեմական խոսքի, շարժման և կերպարի ներկայացման կարևոր հմտություններ։ Այս հանդիպումը նրանց համար դարձավ կարևոր քայլ՝ հասկանալու, թե ինչպես պետք է արտահայտվել բեմում և ինչպես փոխանցել զգացմունքները հանդիսատեսին։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Արամ Հովհաննիսյանին այս ջերմ, ուսուցողական և անմոռանալի օրվա համար։
Նույն օրը վարժարանում կազմակերպեցինք «ԷԳՕ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիաննա Ֆրունջյանի հանդիպումը ծնողների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երեխաների դաստիարակության հետ կապված հոգեբանական բազմաթիվ հարցեր։