Բաց դաս, 1-ին դասարան
Երեխաները սիրով և ոգևորությամբ ներկայացրեցին իրենց ձեռքբերումները։
🔹 Ինտերակտիվ հարց ու պատասխանի միջոցով պատմեցին հետաքրքիր փաստեր մեսրոպյան տառերի մասին։
🔹 Իրենց անունների օրինակով ցուցադրեցին վանկերի, վանկավորման, ձայնավոր և բաղաձայն հնչյունների վերաբերյալ իրենց գիտելիքները։
🔹 Ավարտեցինք «Իմ Հայաստան» նախագիծը․ ծնողների մասնակցությամբ երեխաներն ամբողջացրեցին իրենց առաջին փոքրիկ հայերեն գիրքը, որը դարձավ տարվա գեղեցիկ ամփոփումը։
🔹 Վայելեցինք երեխաների արտասանած գեղեցիկ բանաստեղծությունները։
Բաց դասն ավարտվեց տարեվերջյան վկայականների հանձնման ուրախ և հանդիսավոր արարողությամբ։
Շնորհակալություն մեր սիրելի երեխաներին՝ իրենց ցուցաբերած ջանքերի, աշխատասիրության և եռանդի համար։ Հպարտանում ենք ձեզնով և ձեր առաջընթացով։
Շնորհակալություն ծնողներին համագործակցության, աջակցության և վստահության համար։
Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ՝ մաղթում խաղաղություն և հաճելի ամառային օրեր։
Սիրով՝
Ուսուցչուհի՝ Տկն. Տաթև
Օգնականներ՝ Էդմոն և Արթուր
Erebuni Armenian School
Erebuni Armenian Saturday School creates environment where children broaden their interest in the Armenian culture & language.
Principal: Armine Manukyan
Visit erebuniarmenianschool.org for more information and details
06/19/2026
Վերջին դաս - 7րդ դաս.
Սիրով ու հետաքրքրությամբ բացահայտեցինք հայկական արհեստների աշխարհը🇦🇲
Հպարտ ենք, որ նույնիսկ հայրենիքից հեռու շարունակում ենք ճանաչել ու սիրել հայկական մշակույթը 🇦🇲❤️
Ուսուցչուհի՝ Գոհար Մ.
06/13/2026
Էրեբունի դպրոցում ոսումնական տարվա վերջին օրը ուրախ էր հատկապե´ս 2-րդ դասարանցիների համար😍
Ուս. Լ. Աղաբեկյան
ԿԱՐԵՎՈՐ
Որպես հայ համայնքի ներկայացուցիչներ, խնդրում ենք Ձեր աջակցությունը Watertown -ի ավագ դպրոցի հայկական լեզվի ծրագրի պահպանման համար։
Քաղաքի դպրոցական ղեկավարությունը նախատեսում է դադարեցնել հայկական լեզվի ուսուցումը։ Որպես համայնք, մենք պետք է համախմբվենք, որ այս կարևոր ծրագիրը շարունակի գործել և հասանելի լինի բոլոր հայ աշակերտներին։
Խնդրում ենք ներկա գտնվեք Watertown-ի դպրոցական հանձնախմբի նիստին՝
Կիրակի, հունիսի 22-ին, ժամը 18:00-ին
Watertown Middle School Auditorium
Մեր նպատակն է ցույց տալ համայնքի ուժեղ աջակցությունը հայկական լեզվի ծրագրի պահպանմանը և հայկական լեզվի ուսուցման բոլոր չորս մակարդակների շարունակական դասավանդմանը։ Այս դասընթացները ծառայում են տարբեր լեզվական կարողություններ և գիտելիքների մակարդակներ ունեցող աշակերտների՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին սովորել և ամրապնդել իր կապը հայկական լեզվի, մշակույթի և ժառանգության հետ։
Watertown-ը երկար տարիներ եղել է հայ-ամերիկյան կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Անհրաժեշտ է, որ մեր դպրոցները շարունակեն արտացոլել և աջակցել մեր համայնքի այս կարևոր հատվածին։
Անհրաժեշտ է հայ համայնքի անդամների ներկայությունն ու աջակցությունը։ Ավագ դպրոցում հայկական լեզվի ուսուցման ապագան կախված է մեր միասնական և տեսանելի մասնակցությունից։
Մենք պետք է հստակ ուղերձ հղենք, որ մեր համայնքը միավորված է հայկական կրթության պաշտպանության և հայկական լեզվի ուսուցման հարցում։
Ձեր ներկայությունը կարևոր է։ Ձեր ձայնը կարևոր է։
Խնդրում ենք միանալ և խրախուսել ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին և ում կարեղ եք նույնպես մասնակցել հունիսի 22-ին ժամը՝ երեկոյան 6-ին:
Խնդրում եմ տարածել:
06/13/2026
Ամփոփելով ուսումնական տարին՝ «Էրեբունի» դպրոցի 2-րդ դասարանի սաները մասնակցեցին բաց դասի, որը նվիրված էր հայոց լեզվի խոսքի մասերի և տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների ամփոփմանը։ Դասն անցկացվեց ինտերակտիվ և հետաքրքիր ձևաչափով՝ 4 կայարաններով՝ «Վանկ-բառ-նախադասություն», «Գոյական», «Բայ» և «Ածական»։
Յուրաքանչյուր կայարանում երեխաները կատարում էին տարաբնույթ առաջադրանքներ, վերհիշում և ամրապնդում իրենց գիտելիքները: Բաց դասը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երեխաները հաջողությամբ յուրացրել են ուսումնական նյութը և պատրաստ են նոր գիտելիքների ու ձեռքբերումների։ Շնորհակալություն ծնողներին՝ մշտական աջակցության և համագործակցության համար, իսկ մեր սիրելի աշակերտներին՝ աշխատասիրության, հետաքրքրասիրության և ուսման նկատմամբ սիրո համար։
Ուս. Լ. Աղաբեկյան
06/11/2026
Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի… Անցած շաբաթ մեր 5-րդ դասարանցիների մոտ բաց դաս էր։ Թեման՝ էր։ Կատարեցինք
մի հետաքրքիր ճանապարհորդություն՝ հեթանոսությունից դեպի քրիստոնեություն։ Երեխաները ծանոթացան հայ ժողովրդի հին հավատալիքներին, հեթանոսական աստվածներին ու տոներին, ուսումնասիրեցին Գառնիի տաճարը և հասկացան, թե ինչ կարևոր դեր են ունեցել դրանք մեր ժողովրդի կյանքում։
Այնուհետև մենք խոսեցինք քրիստոնեության ընդունման մասին, որը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը։
Այս թեման սովորելով՝ երեխաները ոչ միայն ձեռք բերեցին պատմական գիտելիքներ, այլև ավելի լավ ճանաչեցին իրենց արմատները, մշակույթն ու ազգային արժեքները։
Շնորհակալություն ձեզ՝ սիրելի’ծնողներ,մշտական աջակցության, վստահության և համագործակցության համար։ Մեր երեխաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ սիրով և հետաքրքրությամբ են ուսումնասիրում հայոց պատմությունն ու մշակույթը։ Թո’ղ նրանք միշտ հպարտությամբ կրեն հայ լինելու պատիվը և պահպանեն իրենց ազգային ինքնությունը, որտեղ էլ որ լինեն։
Շնորհակալություն։ Ուսուցչուհի՝ Ա. Ավետիսյան
06/02/2026
Անցյալ շաբաթ մեր դպրոցում տեղի ունեցավ 3-րդ դասարանի տարեվերջյան բաց դաս՝ նվիրված Հայաստանի բնությանը, Արարատյան դաշտավայրին և հայրենասիրական արժեքներին։
Միջոցառման նպատակն էր ամփոփել ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված գիտելիքները, զարգացնել աշակերտների խոսքը, ստեղծագործական մտածողությունը և միասնական աշխատանքի հմտությունները։
Աշակերտները ներկայացրին հայրենիքի մասին նյութեր, հանելուկներ՝ նվիրված հայկական մրգերին (խաղող, նուռ, ծիրան), ինչպես նաև մասնակցեցին լեզվական խաղերի։
Բաց դասի ընթացքում աշակերտները ներկայացրին նաև մի փոքրիկ բեմադրություն՝ նվիրված ընկերության և միասնականության գաղափարին՝ ընդգծելով, որ միասնական աշխատանքը օգնում է հաղթահարել դժվարությունները և հասնել ընդհանուր նպատակին։
Միջոցառման ավարտին երեխաները ստացան ավարտական վկայականներ, ինչը էլ ավելի ընդգծեց օրվա խորհրդավորությունն ու հանդիսավոր տրամադրությունը։
06/01/2026
Երաժշտական համերգից հետո՝ մի քանի ուսուցչուհիներով 🇦🇲❤️
05/26/2026
2026-27 ուսումնական տարվա ընդունելությունը բաց է:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Address
97 Waterhouse Road
Belmont, MA
02478